Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Coca-Cola-ի արջերին վերածել են դիաբետիկ հաստլիկների

Coca-Cola-ի արջերին վերածել են դիաբետիկ հաստլիկների

 

Crispin Porter + Bogusky գովազդային և դիզայներական գործակալության նախկին ստեղծագործական տնօրեն Ալեքս Բոգուսկին վերադարձել է արդյունաբերություն և թողարկել հոլովակ, որում պատմվում է Coca-Cola-ի վնասի մասին: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

 

The Real Bears հոլովակում խոսվում է սպիտակ արջերի ընտանիքի մասին, որը խմում է գազավորված ըմպելիքը, ինչի հետևանքով սկսում է տառապել ճարպակալմամբ, դիաբետով, իմպոտենցիայով, ատամների կորստով և առողջական այլ խնդիրներով: Հոլովակը պարբերաբար ընդհատվում է վիճակագրական տվյալներով և շաքարի վնասի մասին փաստերի ներկայացմամբ: 

 

Որպես սաունդթրեք գովազդում հնչում է Sugar («Շաքար») երգը:

 

Հոլովակը պատրաստվել է Վաշինգտոնի Հասարակական հետաքրքրությունների գիտական հետազոտությունների կենտրոնի համար:

 

Coca-Cola ընկերության ներկայացուցիչները հոլովակում հիշատակվող որոշ փաստեր անվանել են իրականությանը չհամապատասխանող՝ նշելով, որ այն պատրաստվել է պարզապես ուշադրություն գրավելու համար: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ